Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կրեմլում Պուտինի համար նախապատրաստել են Թրամփի «հոգեբանական դոսյեն»

Կրեմլում Պուտինի համար նախապատրաստել են Թրամփի «հոգեբանական դոսյեն»
20.02.2017 | 22:52

NBC News հեռուստաալիքի տվյալներով` Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար նախապատրաստել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հոգեբանական դոսյեն»: Նախնական հետևությունների մեջ կա դիտարկում, որ «ԱՄՆ նախագահը ռիսկային է, սակայն միաժամանակ դյուրահավատ մարդ»:


«Շատ լուրջ նախապատրաստական աշխատանք է տեղի ունենում Կրեմլում: Այդ թվում՝ պատրաստ է յոթէջանոց զեկույց Թրամփի հոգեբանական պատկերի մասին` հիմնված վերջին երկու-երեք ամսում նրա վարքի վերլուծության վրա»,- հայտնել է ԱԳ նախարարի նախկին տեղակալ Անդրեյ Ֆեդորովը:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ